ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Աշոտ Գիզիրյանի հրաժարականը բարոյական քայլ է»

«Աշոտ Գիզիրյանի հրաժարականը բարոյական քայլ է»
27.02.2013 | 15:48

«Մարզպետի հրաժարականը պետք է ընդունի կառավարությունը: Թե ինչ դիրքորոշում կցուցաբերի կառավարությունն առաջիկայում կտեսնենք», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հովիկ Աբրահամյանը` իր կողմից հավելելով, թե Աշոտ Գիզիրյանի հրաժարականը «բարոյական քայլ է, ո´չ իշխանության, ո´չ կուսակցության պարտադրանքը»:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքային «կոշտ» գնահատականներին, ԱԺ խոսնակը նկատեց. «Որևէ կոշտացում կամ այլ քայլեր չի բխում օրենքներից: Պետք է ընդունեն պարտությունը և շնորհավորեն հաղթող թեկնածուին: Իրենց ստացած ձայները ոչ թե պիտի օգտագործեն միտինգներում, այլ բարեփոխումներ իրականացնելու իրենց առաջարկները ներկայացնեն: Բոլոր ոլորտներում պատրաստ ենք քննարկումներ ծավալել: Յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ պատրաստ ենք քննարկել: Ճիշտ կլինի նստել սեղանի շուրջ, ոչ թե կոշտացնել հայտարարությունները»: Բացառելով իշխանությունների կողմից ապօրինի գործողությունների կիրառումը` Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ իրենց հերթին հանրահավաքները պետք է լինեն արտոնված:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ